Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Նշագեղձերի հեռացումը կարող է հավելյալ քաշ հրահրել

Նշագեղձերի հեռացումը կարող է հավելյալ քաշ հրահրել

Տոնզիլէկտոմիան (նշագեղձերի հեռացում) գլխավորապես երեխաներին քնի ապնոէից (շնչառության կարճատեւ դադար) ազատելու նպատակ է հետապնդում, բայց եւ, ինչպես վերջերս իրականացված հետազոտությամբ է պարզվել, կարող է հավելյալ քաշի առաջացման պատճառ դառնալ, հատկապես, եթե երեխայի մոտ արդեն իսկ անցանկալի քաշ է նկատվում:

Հեգնական է այն, որ հավելյալ քաշն, ի թիվս այլ առողջական խնդիրների, կարող է նաեւ քնի ապնոէի առաջացման պատճառ դառնալ:

Այդուհանդերձ, փորձագետները չեն պնդում, թե տոնզիլէկտոմիայից հրաժարվել է պետք: Փոխարենը խորհուրդ են տալիս վիրահատությունից հետո ուշադիր լինել երեխայի սննդակարգի եւ ֆիզիկական ակտիվության նկատմամբ, հաղորդում է NewsMax Health-ը:

Քնի օբստրուկտիվ ապնոէն շնչուղիների կծկման արդյունք է, երբ քնած ժամանակ շնչառության կարճատեւ դադարներ են նկատվում: Երեխաների պարագայում երեւույթի հիմնական պատճառը կոկորդն ու քիթն ախտահարող վարակների դեմ պայքարելու հատկությամբ օժտված հյուսվածքների, համապատասխանաբար, նշագեղձերի եւ ադենոիդների այտուցվածությունն է: Ապնոէից ազատվելու համար երբեմն դրանց հեռացումը միակ միջոցն է համարվում:

Տոնզիլէկտոմիայի եւ հավելյալ քաշի առաջացման միջեւ կապի միակ բացատրությունն այն է, որ քնի ապնոէով տառապող երեխաներն օրվա ընթացքում, սովորաբար, ցածր ակտիվություն են ցուցաբերում եւ հակված չեն բարձր կալորիականություն ունեցող սնունդ ընդունել (պարադոքսալ է այն, որ որոշ երեխաների մոտ տրամագծորեն հակառակ ազդեցություն՝ հիպերակտիվություն է նկատվում): Ազատվելով բարդույթից՝ նրանք հակված են առավել «հարուստ» սննդակարգի անցնել, ինչը հավելյալ քաշի առաջացման վտանգ է պարունակում:

Բացի այդ, քնի ապնոէն ինքնին կարող է նյութափոխանակության հետ կապված խնդիրներ հարուցել: Մասնավորապես, աճի համար պատասխանատու հորմոնը գիշերային ժամերին է արտազատվում, սակայն շնչառության խանգարման արդյունքում կարող է ցածր ակտիվություն ցուցաբերել, ինչին ի պատասխան օրգանիզմը փորձում է նյութափոխանակության՝ աճի կարգավորմանը նպաստող ռեժիմի անցնել:

Այդուհանդերձ, բժիշկները նշում են, որ թերքաշ երեխաների պարագայում վիրահատությունից հետո նկատվող փոփոխությունները դրական միտում ունեն: Թեեւ ժամանակակից աշխարհում, երբ քնի ապնոէով տառապող երեխաների մոտ անգամ հավելյալ քաշի որոշակի նշաններ են նկատվում, երեւույթը կարող է գիրության հանգեցնել, ինչն էլ, իր հերթին, գիշերային շնչարգելության վերադարձի սպառնալիք է պարունակում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. medickon.blogspot.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ